Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Ձերբակալվել են Եղիա Ներսիսյանն ու Վարդգես Պետրոսյանը

Ձերբակալվել են Եղիա Ներսիսյանն ու Վարդգես Պետրոսյանը
09.04.2013 | 16:08

Այսօր, ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակի մերձակայքից ոստիկանությունը ապօրինի կերպով ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին է տարել Նախախորհրդարանի անդամներ Եղիա Ներսիսյանին և Վարդգես Պետրոսյանին: Նրանք, իրացնելով ազատ տեղաշարժի իրենց Սահմանադրական իրավունքը, փորձել են Մաշտոցի պողոտայից քայլել դեպի Բաղրամյան պողոտա:

Դիտվել է՝ 6014

Մեկնաբանություններ